Չինաստանը կստեղծի անառիկ համակարգչային համակարգ

Չինաստանը կստեղծի անառիկ համակարգչային համակարգ

Չինաստանը կստեղծի աշխարհում ամենակատարյալ համակարգչային համակարգներից մեկը, որը գրեթե անհնար կդարձնի ցանցահենների ներթափանցումը Պեկինի և Շանհայի միջև ցանցային հաղորդակցման համակարգեր: Այս մասին գրում է The Telegraph-ը:



«Էդվարդ Սնոուդենի գործից մենք հասկացանք, որ մեզ մշտապես գաղտնալսում են: Քանի որ տեխնոլոգիաների մեծամասնությունը մենք գնում ենք օտարերկրյա ընկերություններից, անհրաժեշտ է անհապաղ զարգացնել սեփական ծրագրերը»,- ասել է նախագծի ղեկավար Ցզյան Վեյ Պանը:



Նախագծի ֆինանսավորման համար Չինաստանի իշխանությունները մոտ 95 մլն դոլար են հատկացրել:



Նշվում է, որ երկու տարվա ընթացքում այդ քաղաքների միջև տեղեկությունը կփոխանցվի քվանտային կրիպտոգրաֆիայով գաղտնագրման միջոցով, ինչը կարող է ֆինանսական կամ ռազմական տեխնոլոգիան ապահովել