Երբ Նիկոլը Ազատության հրապարակում էր, Վահան Բաբայանը կուսակցությունից կուսակցություն էր վազում

Երբ Նիկոլը Ազատության հրապարակում էր, Վահան Բաբայանը կուսակցությունից կուսակցություն էր վազում

«Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․



«Ազգային Ժողովի պատգամավոր Վահան Բաբայանն ըստ էության շատ ծանր է տարել Նիկոլ Փաշինյանի ելույթն՝ ԱԺ ամբիոնից և մի հետաքրքիր ստատուս է գրել այդ առնչությամբ: Ինչն է հետաքրքիր, որ այստեղ պրն Բաբայանը, որը վերջին 20 տարիների ընթացքում 2 անգամ Ազատության հրապարակում է հայտվել։



Նախ փորձում է Նիկոլ Փաշինյանին և Քաղաքացիական պայմանագրին մեղադրել այնտեղ չլինելու մեջ: Ցավում եմ, որ երիտասարդ պատգամավորը իր խոսքը ազդեցիկ սարքելու համար շատ բաներ մոռացության է մատնում: Ուստի հարկ եմ համարում հիշեցնել պրն Բաբայանին, որ երբ Նիկոլը և քաղ. պայմանագրի անդամները եղել են Ազատության հրապարակում, նա ` Վահան Բաբայանը կուսակցությունից կուսակցություն էր վազում. “Հանրապետություն”, “ՄԻԱԿ”, “Երիտասարդական”: Երբ Նիկոլը և քաղ. պայմանագրի անդամները տարբեր հրապարակներում էին՝ կրակոցների տակ, ԲՀԿ-ն և ուժեղ տղերքը պաշտպանում էին Սերժ Սարգսյանի ընտրվելը՝ բարիկադի հակառակ կողմից:



Նիկոլը քաղբանտարկյալ էր, երբ ԲՀԿ-ն իր կոալիցիոն ստորագրությամբ օրինականացնում էր 10 մարդուն գնդակահարելը և Սերժ Սարգսյանի Բաղրամյան 26 մտնելը: Շարունակեմ? կարծում եմ այս մասով այսքանը բավարար է: Ինչ վերաբերվում է մեր օրերին, ապա մի շտապիր, դուք ինքներդ դեռ շատ երկար Ազատության հրապարակում կանգնած չեք լինելու՝ տենց պատվեր դեռ չկա: Երբ կկողմնորոշվեք շտապելու եք արագ, թե՝ դանդաղ, նստացույցով, թե 2017 գնալով, ով է ավելի ընդդիմադիր , ով՝ ոչ իշխանական ու ընդհանրապես, երբ բարձրաձայն կարտաբերեք Սերժ Սարգսյանի անունը իմաց տվեք, իսկ մինչ այդ համամիտ եմ, որ վառ երևակայության զգացումը այնքան է զարգացել, որ ոմանք մոռանում են դեպքերի և դեմքերի իրական պատկերները: Մոռանում են, բայց վստահ եղեք հիշեցնող միշտ կգտնի»։