«Ու այդ պահին հուզմունքից ու քեզանից անկախ ուզում ես բարձր գոռալ` ՀԱԱԱՅԵԵԵՐ»

«Ու այդ պահին հուզմունքից ու քեզանից անկախ ուզում ես բարձր գոռալ` ՀԱԱԱՅԵԵԵՐ»

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․



«Երբ անձրևի տակ քայլում ես Բրյուսելի կենտրոնական պողոտաներից մեկով ու պատրաստվում ես փողոց անցնել, հանկարծ մի մեծ կարմիր ավտոբուսի խցից մեկն ուշադիր քեզ է նայում, մի պահ լարվում ու միանգամից բացվում ժպիտով:
Իսկ դու քո մտքերով, քաղական մտորումներով, գալիք չվերթի անհանգստությամբ ու վաղվա գործերովդ սկզբից չես հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ է ուզում քեզանից օտար քաղաքում ավտոբուսի վարորդը:



Ու այդ պահին միանում է արյունակցիդ հեռվից հեռու ճանաչելու հայերիս բնորոշ աստվածատուր բնազդը ու հասկանում ես` ՀԱՅ Է....



Հայրենակից, որ ձեռքդ սեղմելու համար փողոցի բանուկ հատվածում մի պահ կանգնեցնում է իր կարմիր հրեշին, մոտենում քեզ, առնելու Հայրենիքի կարոտը, հետո վերադառնում ավտոբուս ու տարակուսած ուղևորներին լավ ֆրանսերենով ասում. Հայաստանի կրթության նախարարն է :



Ու այդ պահին հուզմունքից ու քեզանից անկախ ուզում ես բարձր գոռալ` ՀԱԱԱՅԵԵԵՐ »: