Նազարբաեւը չի հաստատել Մեդվեդեւի լուրը, ընթացիկ շաբաթ չկա Մեջլիսի նիստ

Նազարբաեւը չի հաստատել Մեդվեդեւի լուրը, ընթացիկ շաբաթ չկա Մեջլիսի նիստ

Այսօր Աստանայում կայացել է SOC-ի (Շանհայի համագործակցության կազմակերպության) անդամ երկրների վարչապետերի նիստը, ինչի կապակցությամբ երեկ Ղազախստանի մայրաքաղաք էր ժամանել նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: 



Երեկ Չինաստանի, հետո Ռուսաստանի վարչապետները առանձնազրույցներ էին ունեցել Նազարբաեւի հետ, ինչից հետո ՌԴ վարչապետի կայքը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի, իբր հանդիպումից առաջ իր ողջույնի խոսքում Նազարբաեւն ասել էր. “И 23-го будет встреча в Москве, мы ратифицируем вход Армении. Может быть, Кыргызстан будет готов к этому времени”.
Մեդվեդեւը հորինել է, թե Նազարբաեւը նման ֆրազ իրոք ասել է, հետո էլ վերայել`չգիտենք: Փաստը միայն այն է, որ Նազարբաեւի կայքում նույն առանձնազրուցի մասին տրված պաշտոնական հաղորդագրությունում չկա ոչ նման ֆրազ, ոչ էլ դրա ակնարկ:



«- С 1 января наши государства будут взаимодействовать в рамках Евразийского экономического союза. В настоящее время отмечается некоторое снижение торговли, однако это наблюдается в денежном выражении, тогда как физические объемы товарооборота растут, развиваются совместные предприятия. И когда произойдет улучшение конъюнктуры цен, показатели значительно изменятся в позитивную сторону. Общие таможенные границы, свобода передвижения людей и грузов представляет собой большое благо для населения наших стран, - сказал Глава государства».Եվ վերջ:



Այնպես որ Մեդվեդեւի լուրը մնում է չհաստատված տեղեկություն, եթե ոչ ընդհանրապես` ապատեղեկատվություն: Ավելին, այն որ այսօր Մեջլիսում Բյուրոյի նիստ է եղել եւ տեղեկացվել է, որ “Հայաստանի` ԵՏՄ պայմանագրին միանալու մասին պայմանագիրը” այժմ ստացվել է Մեջլիսում (կռահելի է`ՌԴ վարչապետի գործադրած կենաց-մահու ջանքերի գնով) ըստ էության ոչինչ չի փոխում, քանի որ Բյուրոն, համաձայն ռեգլամենտի, ընդամենը առաջարկել է, որ պատգամավորները որոշեն այդ պայմանագրի շուրջ եզրակացություն տալու ժամկետները, ինչը սովորաբար երկու-երեք ամիս է:



Այդ հանձնարարությունը նշանակում է, որ Մեջլիսի հաջորդ նիստում պայմանագիրը “будет принят на работу”, այսինքն կդրվի խորհրդարանում շրջանառության մեջ: Իսկ թե երբ կքննարկվի հանձնաժողովում եւ երբ կհասնի Մեջլիսի նիստում քննարկման` Աստված գիտի: Դեռ մի կողմ թողած, թե քննարկման արդյունքն ինչ կլինի, երբ կուղարկվի Սենատ եւ այլն:



Ընդսմին Մեջլիսի այն նիստը, որի ընթացքում սպասելի է, որ պայմանագիրը ընդամենը դրվի շրջանառության մեջ հավանաբար դեկտեմբերի 24-ն է, Մեջլիսի` այս տարվա վերջին նիստին, քանի որ վաղը եւ մյուս օրը Ղազախստանում ոչ աշխատանքային օրեր են ազգային տոնի` անկախության օրվա կապակցությամբ, հինգշաբթի էլ Նազարբաեւի դուստրը 11:00-ին իշխող «Նոր Օթան» ֆրակցիայի նիստ է անցկացնում բնակֆոնդերի հարցով, ինչը առիթ է մտածելու, որ այդ օրը չկա Մեջլիսի նիստ, այլապես պատգամավորները այդ նիստին պիտի մասնակցեին:



ԵՏՄ պայմանագրի տապալման ընթացքի մնացյալ մանրամասները, նաեւ Բելառուսի մասով “Հրապարակի” վաղվա համարում: