Լիլուի երազանքներից մեկը չի կատարվում

Լիլուի երազանքներից մեկը չի կատարվում

Երգչուհի Լիլուի երազանքներից մեկը երկար տարիներ է ինչ չի իրականանում՝ցանակնում է Ամանորը դիմավորել տանը, հարազատ մարդկանց շրջապատում, բայց ինչպես երգչուհին է ասում՝ տարիներ շարունակ դիմավորում է աշխատավայրում։ «Ամանորը իմ սիրելի տոներից մեկն է, ցանկանում եմ, տանը մտերմիկ միջավայրում դիմավորել, բայց պետք է այդ օրերին աշխատեմ։Ամանորի գիշերը ինչպես ամեն տարի, այս տարի անպայման պահելու եմ երազանք, կարծում եմ երազանքներին պետք է հավատալ և ձգտել, իսկ եթե ունենք նպատակ ապա այն հաստատ կիրականանա»,-ասաց Լիլուն։



Երգչուհին Ամանորին հյուրերին զարմացնում է իր խոհարարական վարպետությամբ․ «Շատ սիրում եմ խոհանոցում լինել և իհարկե պատրաստել ուտեսնետներ և հյուրասիրել, նույնիսկ ունեմ ավանդական ամանորյա իմ ուտեստները, որին հյուրերս անհամբեր սպասում են, թե երբ են ճաշակելու»։ Երգչուհին հույս ունի, որ 2015 թվականը դրական առումներով չի տարբերվի 2014 թվականից։ «2014 թվականը շատ լավ տարի էր ինձ համար, եղան բազմաթիվ համերգային շրջագայություններ, մեծ համերգներ։ Ամենամեծ ձեռքբերումս Բալտիկ Վոյաժ միջազգային մրցույթում Գրանդ Պրի մրցանակն էր, որին արժանացա և մրցանակը Հայաստան բերեցի։



Կարող եմ մեկ բառով ասել, որ 2014 թվական իրոք հաջողակ տարի էր ինձ համար և 2014-ը իմ տարին էր»։ 2015 թվական նոր ենք մուտք գործել, այդ իսկ պատճառով երգչուհին դեռ չի ցանկանում, խոսել ծրագրերի մասին, բայց հույս ունի, որ այն կլինի 2014 թվականի շարունակությունը։