Իվանիշվիլի և ամբիցիաներ

Իվանիշվիլի և ամբիցիաներ

Մեր հայտնի պոետներից մեկն է ասել (մոտավոր եմ հիշում)՝



Այսքան էլ անհաջող տարի,
Այսքան էլ անհաջող ամառ,
Հարևանս ռեմոնտ է սկսել,
Փոշու ու կեղտի մեջ կորանք…



Լևոն Տեր-Պետրոսյանի համար 2015-ը վատ է սկսվում: Այսքան էլ անհաջող ձմե՞ռ… Գագիկ Ծառուկյանը հավաք է նախաձեռնել, բայց Առաջին նախագահը մասնակցել չի կարող, որովհետև սոլիդ չի լինի, որ նա Գառնիկ Իսագուլյանի, Արամ Հարությունյանի և Տիգրան Կարապետյանի հետ նստի խորհրդակցության:



Այո, Գագիկ Ծառուկյանը շատ շուտ ինքնուրույնություն ձեռք բերեց ընդդիմադիր դաշտում և, խնդրեմ, արդեն միջոցառումներ է կազմակերպում առանց իր կարծիքը հաշվի առնելու: Նույնիսկ վիրավորական է… Ո՞վ Գագիկ Ծառուկյանից «Իվանիշվիլի» ձուլեց, ո՞վ տվեց բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարը, ո՞վ ԲՀԿ-ին հանեց փողոց… Ինքը: Ինքը, ում հարթակին տեսնելով՝ ժողովուրդը հավատաց, թե Հայաստանում հիմա-հիմա բան է փոխվելու… Լևոնն ու Գագոն միացել են՝ այս գաղափարը հանգիստ չէր տալիս մարդկանց…



Այսքան էլ անհաջող ձմեռ… Լևոն պապիի քաղաքագիտական վերլուծությունը, որ թվում էր անմեռ, մեռնում է այդ քաղաքական շեդևրի հեղինակի աչքի առաջ: Ծառուկյան Գագիկը, բավական չէ համաժողովրդական շարժումը Երևանից տարավ շտաբներ, հիմա էլ դահլիճային հեղափոխություն է սկսել: Սա արդեն անհնար է որևէ ասեղի ծակով անցկացնել: Վիսոցկին ասում է՝ «жераф большой»: Մենք կասեինք՝ «Очень большой»: Ծառուկյանի ընդդիմադիր միսիան մոտենում է իր տրամաբանական ավարտին: Նրանից Իվանիշվիլի դուրս չեկավ…



Ի՞նչ կարող ես անել: