Չլինենք ողորմելի՝ այդ հայ ընտանիքը չի ների մեզ

Չլինենք ողորմելի՝ այդ հայ ընտանիքը չի ների մեզ

Հայ-ռուսական Գրիբոյեդով ակումբն իր ռուսալեզ սրիկաներով գետնի տակն է անցել: Գոլորշիացել են, չկան: Հայ տաքսիստը ռուսերեն հաշվել չգիտի՝ դա կատաստրոֆա է: Իսկ ի՞նչ է, երբ նոր զորակոչված սալագան ռուսական զորամասից ավտոմատով դուրս է գալիս ու ոճիր է գործում ՝ խլելով վեց անմեղ կյանք:



Հայաստանում բնադրած ռուսալեզ տականքին հասկանալը դժվար չէ: Սրանք պետք է լռեն, որովհետև այս պահին արժանի են միայն պատժի: Բայց ես դժվարանում եմ հասկանալ մեր այն խելոքներին, ովքեր, ռուսներից առաջ ընկնելով, համոզում են մեզ, թե սա ազգության հետ կապ չունեցող խնդիր է: Մենք ձեզնից լավ գիտենք, որ սա ազգային հողի վրա կատարված սպանություն չէ: Հարցը բոլորովին այլ է: Այստեղ կարևորը մեր պետության և ժաողովրդի արձագանքն է տեղի ունեցածին: Այդ արձագանքը պետք է լինի և պետք է լինի կոշտ, որպեսի, ի վերջո, մեր ռազմավարական գործընկերը հասկանա, որ այստեղ մարդիկ են ապրում, այլ ոչ թե չեզոք սեռի արարածներ, որ իրեց ձեռքն են վերցնում արտառոց դեպքի հետ կապված իրավիճակը ջրելու և ցրելու գործը:



Մեր պատգամավորներին, ներկա ու անցյալ այսպես կոչված քաղաքական դեմքերին, մեծուփոքր չինովնիկներին մի բան եմ խնդրում՝ ավել-պակաս դուրս մի տվեք տեղի ունեցածի մասին, ձեզ զսպեք և թերթերին հերյուրանքներ մի փոխանցեք, քանի դեռ ոչինչ չի պարզվել:



Այլ խոսքով ասեմ՝ ողորմելի մի եղեք այդքան: