Պուտինից Ալիև մեկ քայլ է

Պուտինից Ալիև մեկ քայլ է

Կարելի է արձանագրել, որ ռուս զինվոր վալերի պերմյակովը կրկնել է ադրբեջանցի ասկյար ռամիլ սաֆարովի «սխրանքը»: Տարբերությունը հանցագործության գործիքն է: Եվ եթե Պերմյակովի ձեռքին կացին լիներ...



Ասկյարին Հունգարիայի իշխանությունները հանձնեցին Ադրբեջանին, որտեղ նրան հայ սպանելու համար հերոսացրեցին: Ալիևը հերոսացրեց:



Ամեն ինչից երևում է, որ ռուս զինվորը կտարվի Ռուսաստան:



Հայ քաղաքական և հասարակական գործիչներն ամեն կերպ հանգստացնում են մեզ, համոզված հերքում այն վարկածը, թե պերմյակով անասունը չէր կարող ազգային մոտիվներով առաջնորդվել: Ռուսական կողմը սկսել է խոսել պերմյակովի մտավոր հետամնացության մասին, ինչը շաքարի պես կուլ է տալիս հայակական քննչական խումբը, որ այդպես էլ բախտ չունեցավ «ինչպես հարկն է խոսեցնել» այդ ոչխարին, որ ծառայում է Հայաստանի սահմանը պահող զորամասում:



Ի՞նչ է սպասվում պերմյակովին Ռուսաստանում: Վախենամ՝ դարձյալ հերոսացում: Եթե ոչ պետական մակարդակով, ապա առնվազն սկինհեդների, ծայրահեղ ազգայնականների կողմից:



Հետևաբար, անկախ որևէ օրենսդրությունից, հաշվի առնելով, որ դեպքն իր դաժանությամբ ոչ սովորականներից է, պերմյակովը պետք է պահվի Հայաստանում, հայ իրավապահների հսկողության տակ: Ռուսաստանը պարտավոր է այդ քայլն անել: Այլապես՝ Պուտինից Ալիև մեկ քայլ է: