«Հինգերորդ շարասյուն»` պահպանվում է պետության կողմից

«Հինգերորդ շարասյուն»` պահպանվում է պետության կողմից

«Հինգերորդ շարասյուն», գեներալ Ֆրանկոյի գործակալության անվանումն է: Այն գործել Է Հանրապետական Իսպանիայում, 1936-1939-ի Ազգային-հեղափոխական պատերազմի ժամանակ։



«Հինգերորդ շարասյուն» տերմինն առաջացել Է 1936-ի հոկտեմբերին, երբ ֆաշիստական խռովարարները չորս շարասյուներով հարձակվում Էին Մադրիդի վրա, իսկ հինգերորդը (գործում Էր քաղաքում), վճռական պահին պետք Է հարվածեր թիկունքից։
«Հինգերորդ շարասյուն» շփոթություն Էր տարածում, զբաղվում սաբոտաժով, լրտեսությամբ ու դիվերսիայով։



1939-1945-ի երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյուն» էին կոչում տարբեր երկրներում գործող նացիստական գործակալությունները, որոնք օգնում Էին ֆաշիստական զորքերին զավթելու այդ երկրները։



Հիշեցնելով «Հիբգերորդ շարասյուն» արտահայտության ծագումնաբանությունը` նպատակ ենք հետապնդում Հայաստանում բուն դրած ռուսալեզ սրիկաներին հասկացնել, որ, ուրիշներին հինգերորդ շարասյուն որակելուց առաջ, մի հատ իրենց նայեն ու փորձեն հասկանալ սեփական դերակատարությունը Հայաստանի Հնրապետության քաղաքական կյանքում:



Մինչ բուն ասելիքին անցնելը, մի նկատառում անեմ: Հայաստանում գործունեություն ծավալող ռուսալեզ ախմախները լիարժեք պահպանվում են պետության կողմից և գործում պետական հովանավորությամբ, ինչը նրանց առավել վտանգավոր է դարձնում: Նրանք գրքեր են հրատարակում, որոնց շնորհանդեսները բաց չի թողնում ՀՀ նախագահը, մեդալ են ստանում անձամբ նախագահից, նրանց որդիներն ու դուստրերը նշանակվում են գեղեցիկ պաշտոններում:



Սակայն, ինչ վերաբերում է ռուսալեզ ստահակների բուն գործունեությանը, ապա այն ոչնչով չի տարբերվում հինգերորդ շարասյան գործունեությունից և հետապնդում է նույն նպատակը` ստրկացնել սեփական երկիրն ու ժողողովրդին, աջայցել անկախ երկրում օտարի տիրապետության հաստատմանը: Իսկ այն, որ սրանց հովանավորում է իշխանությունը, նշանակում է, որ այդ իշխանությունն էլ պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ օտարի տիրապետությանը, միայն թե մնա իր տեղում:



Ասվածն ապացուցելու համար շատ հեռու գնալ պետք չէ: Բավական է բացել «Հայոց աշխարհ» թերթն ու տեսնել, թե Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը հաջորդած դեպքերի մասին ինչ է ասել հայ-ռուսական կլուբներից տուն չգնացող հինգերորդշարասյունականը` մի կիսաքաղաքական երևույթ, որ հասարակությանն առավել հայտնի է Հայկ Բաբուխանյան վերնագրով: Ահա թե ինչ է բարբառել սույն երևույթը. «Տեղի է ունեցել անմարդկային հանցագործություն, մարդիկ հուզված են, ցավում են կատարվածի համար, եւ դա հասկանալի է:



Բայց այն, ինչ կատարվեց դրանից հետո, եւս մեկ անգամ ցույց տվեց՝ Հայաստանում գործում է 5-րդ շարասյուն, որի նպատակը մեկն է՝ հնարավոր ու անհնար միջոցներով փչացնել հարաբերությունները մեր եւ, ըստ էության, մեր միակ դաշնակցի՝ Ռուսաստանի միջեւ:



Եվ ովքե՞ր են բողոքի ցույցերի հիմնական դերակատարները՝ նույն «դեմքերը», որ Ռուսաստանի հետ կապված ցանկացած մեծ կամ փոքր իրադարձություն դարձնում են հայ-ռուսական հարաբերությունների հարց՝ ազգամիջյան խնդիր, եւ փորձում դրա շուրջ հակառուսական հիստերիայի ալիք բարձրացնել»:



Այսինքն ի՞նչ, գյումրեցիները հավ են, ու նրանց հատուկ դրդեցին ոտքի ելնել հակառուսական տարրե՞րը: Ինչո՞ւ ես խփում գյումրեցու թիկունքին, քո ժողովրդի թիկունքին, երբ նա բողոքում է անմարդկային ոճիրի դեմ ու հանուն իր արժանապատվության: Իր տանը քնած` մի ողջ ընտանիք են կոտորել, իսկ դու դեռ հայ-ռուսական հիստերիա ու հակառուսական հինգերորդ շարասյո՞ւն ես փնտրում:



Բա չե՞ք ասի, ըստ Բաբուխանյանի, Հայաստանում կան դեմքեր, որոնք Ռուսաստանի հետ կապված ցանկացած մեծ կամ փոքր իրադարձություն դարձնում են հայ-ռուսական հարաբերությունների հարց` ազգամիջյան խնդիր: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ 20-րդ դարի վերջի և 21-ի սկզբի մեծավաստակ այս ինտրիգանը ջուր է պղտորում և Ռուսական հատուկ ծառայությունների ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռում արևմտամետ հայացքներ ունեցողների կողմը, բայց նա դեռ չի գիտակցում, թե ինքն ու իր նմաններն արդեն ուր են հասցրել հայ-ռուսական հարաբերությունները: Դրանք վաղուց արդեն ոչ թե գործընկերային կամ ազգամիջյան, այլ բոյարա-խոլոպային հարաբերություններ են: Դա չէ՞, արդյոք, պատճառը, որ Կրեմլում առանձնապես ծանր չեն տանում Ավետիսյանների ընտանիքի հետ կատարվածը: Ավելին, դեռ փորձում են արևմտյան հետք տեսնել այս ամենի մեջ և ավելի ուժեղացնել իրենց ներկայությունն ու ազդեցությունը Հայաստանում: Իսկ դրա համար հայ ժողովրդի թիկունքին հարվածող հինգերորդ շարասյան դերակատարություն ստանձնողներ, ի դեմս Բաբուխանյանի ու նրա նմանակների,  ինչքան ուզեք:



Բաբուխանյանն ասում է` Ռուսաստանն ըստ էության մեր միակ դաշնակիցն է: Հետաքրքիր կլիներ լսել Սերժ Սարգսյանի կարծիքն իր հովանավորյալի այս հայտարարության մասին: Մարդը գուցե նոր մեդալի՞ է արժանի այսպիսի քաղաքական տափակություն հնչեցնելու համար: Լավ, ինչպե՞ս է պատահլ, որ Ռուսաստանն է քո միակ դաշնակիցն այս լենուբոլ աշխարհում: Իսկ գուցե մեր արտաքին քաղաքականությո՞ւնն է պատճառը կամ այդ քաղաքականության իսպառ բացակայությո՞ւնը: Ինչպե՞ս կարելի է նման հայտարարություն անել, երբ հայտնի է, որ բազմաթիվ եվրոպական երկրների ղեկավարների հետ Սերժ Սարգսյանը հրաշալի հարաբերություններ է հաստատել: Եվ հիմա, ՀՀ-ում բնադրած հինգերորդ շարասյան այս ներկայացուցչի հայտարարությունից հետո, մենք դժվարանում ենք կողմնորոշվել` Սերժ Սարգսյա՞նն է ճիշտ, թե՞ Սերժ Սարգսյանից մեդալ ստացող կիսահանրապետական երևույթը: