Վիվասել-ՄՏՍ-ը` անվտանգ ինտերնետ միջավայրի կողմնակից

Վիվասել-ՄՏՍ-ը` անվտանգ ինտերնետ միջավայրի կողմնակից

Համացանցն արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու ժամանակակից գործիք է, որն անհրաժեշտ պահին կարող է օգնության հասնել եւ լրացնել ինֆորմացիոն բացը: Դրա կարեւորության մասին խոսում են բոլորը: Գոյություն ունի, սակայն, դրանից օգտվելու մշակույթ, որը, ցավոք, միշտ չէ, որ հնարավոր է պահպանել: Երբ համացանցում հայտնվում են երեխաները, այն կարող է մատուցել նաեւ ոչ ցանկալին:



Որքանո՞վ են ծնողները տեղեկացված, թե համակարգչի առջեւ նստած իրենց անչափահասին ինչ է մատուցում համացանցը: Հնարավո՞ր է, արդյոք, մշտապես հետեւել երեխաներին: Այս հարցն այսօր հուզում է աշխարհի շատ երկրների բնակիչների: Նրանցից շատերը նշում են ապահով համացանցի օրը: Խնդիրն արդիական է նաեւ Հայաստանում:



Հաճելի է, երբ գործարար շահն ու պատասխանատվությունը ոչ միայն չեն հակասում, այլեւ, լրացնելով միմյանց, տալիս են ցանկալի արդյունք: Ինտերնետը երեխաների համար միայն նոր գիտելիք ձեռք բերելու, աշխարհընկալում ձեւավորելու եւ զարգանալու միջոց դարձնելու, ինչպես նաեւ նրանց անցանկալի եւ վտանգավոր բովանդակությունից զերծ պահելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը երկու տարի առաջ հանրությանն առաջարկել է հատուկ ինտերնետ փաթեթ՝ «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» սակագնային պլանը, որը թույլ է տալիս վերահսկել դիտվող բովանդակությունը՝ սահմանափակելով երեխաների մուտքն իրենց համար չնախատեսված կայքեր: Ավելին, այս փաթեթից օգտվող բաժանորդները հնարավորություն են ստանում բոլորովին անվճար օգտվելու աշխարհում լավագույններից մեկը համարվող հանրահայտ Dr.Web հակավիրուսային ծրագրից: