Մենք հիմա Հրանտ Դի՞նք ենք, թե՞ Արտակ

Մենք հիմա Հրանտ Դի՞նք ենք, թե՞ Արտակ

Ժամանակին Հայաստանում կար մի իշխանություն, որ տարատեսակ խուժանություններ էր անում՝ ծեծ, խոշտանգում, ձերբակալություններ, սպանություններ: Երբ սրանց հարցնում էին՝ ինչո՞ւ եք խուժանություններ անում, ասում էին՝ մեզ այդպիսի հարցեր տվողները խուժան են:



Ժամանակ անցավ, այդ իշխանությունները հեռացան քաղաքական դաշտից ու տասը տարի չերևացն, ձեռքի հետ էլ պարտակեցին իրենց արած խուժանությունները, որովհետև այդ իշխանությանը հաջորդած իշխանությունը քաղաքական գնահատական չտվեց նրանց կատարած խուժանություններին:



Անցավ ուղիղ տասը տարի և հեռացված-մոռացված իշխանոթյունը մի գեղեցիկ օր վերադարձավ, բնականաբար սրբի, ծառայի, գործիքի կարգավիճակով, խոստանալով ժողովրդին ազատել խուժանություններ անող ներկա իշխանություններից: Փաստորեն նրանք, ովքեր ժամանակին խուժան էին անվանում իրենց խուժան ասողին, իրենք են խուժան ասում այսօրվա իշխանություններին:



Մենք չենք բացառում, որ նախկին ու ներկա իշխանությունները շատ բանով են նման իրար, բայց, ինչպես ասում են՝ դատվում է ոչ թե նախորդ, այլ ներկա իշխանությունը: Իսկ ներկա իշխանությունը դատվելու միտք չունի: Ներկա իշխանությունը ասում է՝ իսկ լա՞վ էր, որ դուք էլ նախկինում էիք խուժանություն անում՝ ծեծում, խոշտանգում, սպանում:



Եվ ստացվում է խուժանի զրույց, որի վերջը խուժանությունների շարունակությունն է՝ ծեծ, ջարդ, խոշտանգում, սպանություններ:



Բա այսպես ո՞ւր ենք հասնելու: