Միլիոնավոր մարդիկ Facebook-ում մոռանում են, որ իրենք համացանցում են

Միլիոնավոր մարդիկ Facebook-ում մոռանում են, որ իրենք համացանցում են

Facebook սոցիալական կայքից օգտվելիս միլիոնավոր մարդիկ իրականում չեն գիտակցում, որ ինտերնետում են:

Ըստ The Independent-ի` դա են փաստում եռամյա հետազոտության արդյունքները, որ անցկացրել է Quartz կայքը: Հետազոտությունը վերաբերում է հատկապես Հարավարևելյան Ասիայի բնակիչներին: Նրանք իրենք իրենց ավելի շատ Facebook-ի, քան ինտերնետի օգտատերեր են անվանում:

Աղբյուրի գնահատականով` այդ պատկերն է զարգացող շուկաներով երկրներում: Ներկայում ամբողջ աշխարհում Facebook-ի 1,4 մլրդ օգտատեր է հաշվվում: