Փորձ է արվում ստանալու ավելի զգայացունց տեսարաններ. Վարդուհի Սիմոնյան

Փորձ է արվում ստանալու ավելի զգայացունց տեսարաններ. Վարդուհի Սիմոնյան

«Դարձյալ պարտադրվում է կեղծ օրակարգի ռեժիմ. հացի պակասը և դրա ուղիղ պրոյեկցիան երկրի ցնցվող սահմանների վրա փորձ է արվում քաշել ներքաղաքական թամաշի հրապարակ և հասարակությանը հագցնել ձիու դոզաներով հագեցած նոր սերիալային ասեղը։ Երեկվանից մեդիան վերածվել է յուրօրինակ բուքմեյքերական գրասենյակների, որտեղ քաղաքական կեղծ թիրախի՝ մկանուտ գլադիատորի վրա բարձր ռիսկայնությամբ խաղադրույքներ են դրվում. փորձ է արվում հատուկ էֆեկտների կիրառմամբ ստանալ ավելի զգայացունց տեսարաններ և խլացնել ամբոխի ստամոքսից դեպի գլխուղեղ հասած ազդականչը։



Այս ընթացքում, իհարկե, հաճախորդը պատերին կզարկի իրեն, նույնիսկ տեղ-տեղ ձեռքը կխփի սեղանին, անխոս, բայց լեռնային մեր օրենքներով ստիպված է անցնել բոլոր «մարտիրոսների» համար ի վերուստ սահմանված հալածանքի ճանապարհը։ Իսկ ամբոխին կդատապարտեն մինչև վերջ կպնել այս սերիալին, տեղ-տեղ նաև իր մասնակցությունը բերել զանգվածային տեսարաններում և նաև մի քանի արյունռուշտ դրվագներում»:



Գրառումն ամբողջությամբ տես՝ կինովավերագրող, լրագրող Վարդուհի Սիմոնյանի ֆեյսբուքյան էջում: