Փորձում են հաշտեցնե՞լ

Փորձում են հաշտեցնե՞լ

Լուրեր են շրջանառվում այն մասին, որ ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն ու Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը ժամանել են Երևան: NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել ժամը 17-ի սահմաններում, եւ Կարապետյանները անմիջապես գնացել են Ծառուկյանի հետ հանդիպման։



Ըստ կայքի տեղեկությունների՝ նրանց այցը պայմանավորված է Հայաստանում առկա ներքաղաքական վիճակով, ՀՀԿ-ԲՀԿ լարվածությամբ: Կարապետյանները փորձում են համոզել, որ ԲՀԿ առաջնորդը համաձայնության գա իշխանությունների հետ:



Աղբյուրի փոխանցմամբ՝ հնարավոր է նաեւ նրանց հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ։