Google ընկերությունը մանկական YouTube կթողարկի

Google ընկերությունը մանկական YouTube կթողարկի

Google ընկերությունը կթողարկի YouTube տեսածառայության նոր տարբերակը` սմարթֆոնների և պլանշետների համար նախատեսված հավելվածի տեսքով: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը: Ծառայությունը երեխաներին կներկայացնի հայտնի շոուներից, ինչպես նաև անվտանգ մանկական ալիքներից դրվագներ:



Ծրագիրը կլինի անվճար: Նախատեսվում է այն առանձնացնել YouTube-ի սովորական հավելվածից և ինտերֆեյս հավելել, որը մշակված կլինի հատուկ երեխաների համար: Մանկական տարբերակը գործառույթներ կունենա նաև ծնողների համար, օրինակ` թայմեր, որը կսահամնափակի երեխաների տեսագրություններ դիտելը: