Մկները երեկոյան ժամերին «սամբա- ռումբա» են պարում

Մկները երեկոյան ժամերին «սամբա- ռումբա» են պարում

Եզնիկ Կողբացի 42 շենքի բնակիչները դարձել են Ալբերտ Քամյուի «ժանտախտ» վեպի իրական հերոսները։ «Երբ տեսնեք կռիսներին  կզարմանաք, նրանք վխտում են, աննկարագրելի բան է, թե ինչպես են կռիսները ելումուտ անում»,-ասաց բնակիչներից Արփենիկ Ղազարյանը՝ կատակելով, որ առնետները իրենց բակում՝ սամբա-ռումբա են պարում։ Բնակիչները ասում են, որ առնետներն ավելի շատ են քան շենքում ապրող մարդիկ: «Մարդիկ գնում են կռիսները շատանում, դուք պետք է տեսնեք հատկապես երբ աղբատար մեքենա է գալիս աղբը դատարկելու, ինչպես են կռիսները թափվում  ներքև և վազելով մի ծակ փնտրում»։



Նրանց կարծիքով հիմնական պատճառը այն է, որ փողոցներում տեղադրված աղբարկղերը ժամանակին չեն դատարկվում, ժամանակին չեն մաքրվում  նաև շենքերի աղբատար «բունկերները»: «Չենք հասկանում ինչն է պատճառը, որ այդքան շատացել են, իսկ կատուները վերացել, մի հատ կատու բակում չկա, եթե կա էլ ապա մուկ չի բռնում»։ Փոխարենը բնակիչներն են միջոցներ ձեռք առնում՝ որսում են առնետներին ծուղակների և թակարդների միջոցով, կամ օգտագործելով խմորապատ ծծումբ, թունավորած հացահատիկ, երշիկ, պանիր և այլն, սակայն առնետները բավականին զգուշավոր ու խորամանկ են. «Ամենից շատը վախենում ենք վարակիչ հիվանդություններից՝ ժանտախտով, դիզենտերիայով, խոլերայով չհիվանդանք»։



Բնակիչները հասկանալով, որ խնդրի առաջնային պատճառն աղտոտվածությունն է, նկուղային հարկի մաքրման աշխատանքներ են կատարել , մինչդեռ դարձյալ պրոբլեմի լուծմանը չեն հանգել: Նրանք սեփական միջոցներով փորձել են պայքարել հիմնահարցային խնդրի դեմ, բայց անօգուտ, առնետները դեռ արհամարհանքով՝ այս ու այն կողմ են շտապում»: 



Խնդրի կապակցությամբ բնակիչները դիմել են կենտրոն համատիրությություն, որտեղից հուսադրող պատասխան չեն ստացել։ «Համատիրությունից ասում են, որ իրենցից ինչ կախված է ամեն ինչ արել են, երևի ի նկատի ունեն մկնդեղը, որը բերում  ցանում են, բայց մկնդեղը որևէ օգուտ չի տալիս, այլ միջոցներ է պետք կիրառել, մեր շենքի համար առաջարկում ենք ամենօր աղբահանություն լինի։ եթե աղբամանները մաքուր լինեն մկները այլևս ուտելու բան չեն ունենա ու մեր շենքից կհեռանան»։



Մենք կապվեցինք նաև Կենտրոն համատիրություն, որտեղից մեզ տեղեկացրին, որ իրենք քայլեր ձեռնարկել են, և եթե այսօր էլ նման բողոք կա, ապա այդ խնդրով նորից կզբաղվեն։