Մարտի 15-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում 6 համայնքում մրցակցություն չի լինի

Մարտի 15-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում 6 համայնքում մրցակցություն չի լինի

Մարտի 15-ին ՀՀ 9 մարզի 34 համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցից 26-ում համայնքի ղեկավար, իսկ 8-ում՝ ավագանու անդամներ կընտրեն:

26 համայնքներից միայն մեկում՝ Արմավիրի մարզի Հայկավանում, ներկայիս համայնքի ղեկավարը չի առաջադրվել, իսկ 6 համայնքում մրցակցություն չի լինելու, քանի որ առաջադրված թեկնածուները մրցակից չունեն: Մրցակից չունեցող թեկնածուներից 5-ը ներկայում գործող համայնքի ղեկավարներն են:

Նշենք, որ ընտրություններում առաջադրվել են ՀՀԿ-ական 23 թեկնածու, ԲՀԿ-ական 3 թեկնածու, ՀՅԴ-ական 1 թեկնածու: Մյուս թեկնածուները անկուսակցական են: Ընդհանուր առմամբ` ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 51 թեկնածու: