Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության հասանելիություն

Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության հասանելիություն

Ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար հանգստի գոտիներում պայմաններ ստեղծելը կարևոր է, սակայն նրանց համար առաջին և գերկայուն խնդիրը անարգել տեղաշարժվելու հարցն է: 29 բարձրագույն ուսումնական հաստատություններից միայն մեկն է ֆիզիկապես հասանելի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:



«Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի հավաստմամբ ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ բուհերի քաղաքականությունը, շենքային պայմանները և ուսումնական ծրագրերը չեն համապատասխանում ներառականության արդի պահանջներին:



«Հայաստանի Հանրապետությունում ունենք միայն մեկ բարձրագույն ուսումնական հաստատություն, որը հարմարեցված է հատուկ կարիքներով մարդկանց համար: Մնացած բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները հաշմանդամություն ունեցող անձին հնարավորություն չեն տալիս սովորել բարձրագույն ուսումնական հաստատությունում և մնացած բոլորի նման ունենալ բարձրագույն կրթություն: Սակայն խոսքը միայն հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց մասին չէ, այլ կան նաև հատուկ թույլ տեսողություն կամ լսողություն ունեցող անձինք, որոնց համար ևս պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ»,- ասում է «ՈՒնիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը:



ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյը դրական է համարում՝ Հայաստանում բարձրագույն կրթության լիիրավության բարձրացման ուղղությամբ ծրագրերը:



«Կրթության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքն է: Ավելին՝ կրթությունն ուղղակիորեն կապված է երկրի ընդհանուր անվտանգության հետ: Կրթություն, հասանելիություն հավասար պայմանները շատ կարևոր են գործունակ հասարակություն ունենալու, կայուն տնտեսություն կառուցելու և երկարաժամկետ անվտանգություն ապահովելու համար: Զեկույցը նորարական մտածողության լավ օրինակ է: Այն վերլուծում է բարձրագույն կրթության համակարգը հատուկ կարիքներով ուսանողների տեսանկյունից: Զեկույցում ներկայացված առաջարկները և ներդրված ջանքերը դրական քայլեր են ՝ Հայաստանում բարձրագույն կրթության լիիրավության բարձրացման ուղղությամբ»,- ասում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյը:



Հետազոտությունը հիմնված է հաշմանդամություն ունեցող և չունեցող ուսանողների կարծիքների վրա, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների վարչական և ակադեմիական անձնակազմի, հաշմանդամություն ունեցող երիտասարդների , ինչպես նաև հանրության ներկայացուցիչների կարծիքների հիման վրա : 2014թ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացված հարցման մեջ ընդգրկվել են թվով քսանինը համալսարաններ Երևանից, Գյումրիից և Վանաձորից:



Արմեն Ալավերդյանն այս մասին փաստում է , որ հարցում է իրականացվել 29 բարձրագույն ուսումնական հաստատություններում, սակայն դրան որպես պատասխան 13 –ն է տրամադրել տվյալ բուհում հաշմանդամություն ունեցող դասախոսների և ուսանողների թվի վերաբերյալ տեղեկություն: Թե քանի տարի անց Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար կստեղծվեն համապատասխան պայմաններ չենք կարող ասել, սական դրանց համար, որ քայլեր են ձեռնարկվել դա հստակ է: Ինչպիսի փոփոխություններ կկատարվեն բարձրագույն ուսումնական հաստատություններում, կարևորը դրանք պետք է լինեն բոլորին հասանելի:



Դիանա Մանուկյան