Նպաստներն ուշացնում են

Նպաստներն ուշացնում են

ԼՂՀ-ում արդեն երկու ամիս է՝ չեն վճարում երեխաների նպաստները: Այս մասին երեկ մեզ ահազանգեցին Շուշիից: Մինչեւ երկու տարեկան երեխա խնամող մայրերի համար ամսական մոտ 15 հազար դրամ պետական նպաստ է սահմանված: Մեծ գործազրկություն ունեցող ԼՂՀ բնակչության համար այս չնչին գումարներն անգամ կենսական նշանակություն ունեն: Բայց նույնիսկ այս ողորմությունը ԼՂՀ կառավարությունն ի վիճակի չէ ժամանակին տրամադրել: Թե որն է ուշացման պատճառը, ֆինանսների նախարարությունից չեն հայտնում: ԼՂՀ ֆինանսների նախարարության քարտուղարությունից նպաստառուների զանգերին նույն պատասխանն են տալիս. «Տեղյակ չենք» :