Թաղման հագուստը պատրաստել ու վերջ է տվել կյանքին

Թաղման հագուստը պատրաստել ու վերջ է տվել կյանքին

Շիրակի մարզի Փանիկ գյուղի 58-ամյա բնակչուհի Անահիտ Մարտիրոսյանին երեկ` մարտի 30-ին, անասնագոմում` կախված վիճակում, հայտնաբերել է նրա ամուսինը` Կարապետ Մարտիրոսյանը: Ինչպես Armlur.am-ին հայտնել է Փանիկ համայնքի ղեկավար Հրաչիկ Սալնազարյանը, համագյուղացի կնոջ ինքնասպանությունն անսպասելի էր ոչ միայն ողջ համայնքի, այլև հենց կնոջ հարազատների համար:



Համայնքապետի խոսքով՝ վերջին շրջանում կինն իրեն տարօրինակ էր պահում, հոգեպես անառողջ էր, թեև որևէ խնդիր չուներ: 4 աղջիկ ունեն ամուսնացած: Ամուսինը տաքսի է վարում, նրանց հետ նաև սկեսուրն է ապրում:



Հրաչիկ Սալնազարյանը հայտնել է նաև, որ 58-ամյա կինը նախքան կյանքին վերջ տալը, առանձնացրել և երևացող վայրում էր դրել այն զգեստը, որով իրեն պետք է հուղարկավորեն: