Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:



Ինչպես հայտնում է shamshyan.com–ը՝ ժամը 20:00-ի սահմաններում Ախուրյան –Կառնուտ ավտոճանապարհին բախվել են BMW մակնիշի 93 CC 939 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 12011 T համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, 3-ը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել Ախուրյանի հիվանդանոց: