Ժիրայր Սեֆիլյանի պատասխանը Շանթ Հարությունյանին

Ժիրայր Սեֆիլյանի պատասխանը Շանթ Հարությունյանին

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել է Շանթ Հարությունյանի նամակին:



«Սիրելի Շանթ:



Մեծ հարգանքով եմ վերաբերում քեզ՝ որպես հայի, քաղաքացու և գործչի:



Հարգում եմ նաև քո տեսակետը՝ ռեժիմի հեռացման գործընթացը ապրիլի 24-ի փոխարեն մեկ այլ օր սկսելու վերաբերյալ:



Միևնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել քեզ, որ ապրիլի 24-ին ռեժիմի հեռացման գործընթացն սկսելու որոշումն իմ անձնական կամքի և միանձնյա հաշվարկների արդյունք չէ: Այն ծնվել է սկզբում Նախախորհրդարանի, այնուհետև՝ Հիմնադիր խորհրդարանի անդամների շրջանակում ամիսներ տևած կոլեգիալ քննարկումների շնորհիվ և հաստատվել է Հիմնադիր խորհրդարանի պատգամավորների ջախջախիչ մեծամասնության կողմից:



Անկեղծ ասած՝ ապրիլի 24-ը վերանայելու քո կոչն անակնկալ էր շատերի, այդ թվում՝ ինձ համար: Դրա վերաբերյալ զրուցել եմ նաև ընկերներիս հետ: Միգուցե քեզ համար տարօրինակ թվա, սակայն տպավորությունն այնպիսին է, որ եթե դու ազատության մեջ լինեիր և հնարավորություն ունենայիր անմիջականորեն հետևելու մեր քննարկումներին ու պայքարի քայլերին, ապա դեմ չէիր լինի ապրիլի 24-ին.: