Անմոռուկով տորթը կամ ինչպես է փեսան սգում զոքանչի վրա…

Անմոռուկով տորթը կամ ինչպես է փեսան սգում զոքանչի վրա…

Նայում եմ անմոռուկով այս տորթին, որը ֆեյսբուկցիներին անսահման զայրացրել է ու խորհում. «Իսկ գուցե պատրաստողին թվացել է, թե հայրենասիրական գործ է անում ու հիշատակի տուրք մատուցում զոհերի հիշատակին»:



Ամեն դեպքում չեմ ուզում հավատալ, որ մարդ դա կարող է անել փող աշխատելու նպատակով: Պարզապես երբեմն մոռանում ենք, թե ինչ իրադրության մեջ ենք ու իրադրությանը ոչ համարժեք քայլեր ենք անում:



Իրադրությունn ավելի լավ, քան Դավիթ Հայրապետյանի ներկայացրած հումորը, չի կարող ներկայացնել.



«Անմոռուկով տորթին նայելով, վաղուցվա մի անեկդոտ եմ մտաբերում:
Զոքանչի դին տանը դրած, փեսեն մտնում ա տուն, դաշնամուրի կափարիչը բացում ու սկսում ա նվագել, ընկերներն ասում են.
-Արա, էս ի՞նչ ես անում,
-Ապե, մենակ սևերով եմ նվագում:
Հիմա սրանցն ա»:




Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ