Քիմ Քարդաշյանին Մեսրոպ Մաշտոցի շքանշան կտա՞ն

Քիմ Քարդաշյանին Մեսրոպ Մաշտոցի շքանշան կտա՞ն

«Կառավարության շենքի դիմաց» Պիկետի կազմակերպիչները
Քիմ Քարդաշյանին դեմ չեն, ավելին նրա այցը ողջունում են, ուղղակի իրենք դեմ են Զվարթնոց օդանավակայանում Քիմ Քարդաշյանին աղ ու հացով դիմավորելուն։
«Կարծում ենք հարկ չկար հայկական տարազ հագած աղջիկները աղու հացով դիմավորեին պոռնո ատղին, այստեղ աղավաղվում է հայ կնոջ իրական կերպարը։ Տարզն ու Քիմ Քարդաշյանը իրար հետ կապ չունեն»,-ասաց «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպության նրկայացուցիչ Սևան Աղաջանյանը։
Նրանք դեմ են նաև, որ պետական մակարդակով վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է Քարդաշյանին։ «Որպես տղամարդ կարելի է հասկանալ Հովիկ Աբրահամյանին, որն ընդունում է նրան, բայց որպես վարչապետ անընդունելի ենք համարում, քանի որ սոցիալապես անապահով խավը ամիսներով կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է անում և վարչապետը նրանց չի ընդունում»,-ասաց Աղաջանյանը։ Այս ակցիայի գլխավոր նպատակը հետևյալն է ՝ վարչապետին հորդորել, որ հանկարծ Քիմ Քարդաշյանին Մեսրոպ Մաշտոցի շքնաշան չտրվի «Անկախ մասնագիտությունից բոլորս էլ գիտենք, որ ով այցելում է Հայաստան նրան մեդալ են շնորհում։ Մեր հորդորը լինելու է այն, որ ոչ մի պետական պարգև Քիմ Քարդաշյանին չնվիրեն»։