Գարնանային ծառատունկի համար անհատույց տրամադրվել են շուրջ 170 000 տնկիներ

Գարնանային ծառատունկի համար անհատույց տրամադրվել են շուրջ 170 000 տնկիներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2015 թվականի գարնանային ծառատունկն իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանին, հանրապետության տարբեր մարզերին և համայնքներին, ստացված հայտերի հիման վրա անհատույց տրամադրել է ընդհանուր թվով շուրջ 170 հազար հատ տարբեր բարձրարժեք ծառատեսակների` կենսածառի, սոճու, ուռենու, շագանակենու, հացենու, ընկուզենու, կաղնու տնկիներ:



Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանին ս.թ. ապրիլի 11-ին նախատեսվող համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի շրջանակում Նոյեմբերյանի անտառային տնտեսության տնկարանից տրամադրվել է շուրջ 12 500 տնկի:



 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության



և հասարակայնության հետ կապերի բաժին