Ֆրանցիսկոս Պապի հրավերով Արամ Ա կաթողիկոսը մեկնել է Վատիկան

Ֆրանցիսկոս Պապի հրավերով Արամ Ա կաթողիկոսը մեկնել է Վատիկան

Ընդառաջելով Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի անձնական հրավերին՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, այսօր՝ ապրիլի 10-ի առավոտյան, մեկնել է Վատիկան:



Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքի փոխաանցմամբ՝ Վեհափառ Հայրապետի պատվիրակության կազմում են Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանը, Կիպրոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեմեզյանը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Եպս. Փանոսյանը, Գերաշնորհ Տ. Եփրեմ Արք. Թաբագյանը, գավազանակիր Հոգշ. Տ. Նշան Աբղ. Լախոյանը և ազգային բարերար տեր և տիկին Ալեքքո Բեզիքյանները:



Նորին Սրբությունը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Վատիկանի Ս. Պետրոս տաճարում Պապի մատուցելիք սուրբ ու անմահ պատարագին:



Վեհափառ Հայրապետն իր պատվիրակությամբ նաև ներկա կգտնվի այս առիթով տեղի ունենալիք միջոցառումներին: