Քարդաշյանները հող ունեն Հայաստանում

Քարդաշյանները հող ունեն Հայաստանում

Քարդաշյանների ընտանիքը Հովնանյան ընտանիքի կողմից Վահագնի թաղամասում հողատարածք է նվեր ստացել: Այս մասին տեղեկացրել է Հայաստանում գտնվող Քլոե Քարդաշյանը իր ֆեյսբուքյան էջում:



Վահագն Հովնանյանը, ով Վահագնի թաղամասի սեփականատերն է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ մեծ ոգևորությամբ նշելով, որ այդ քայլով ցանկություն ունի Քարդաշյաններին կապել Հայաստանի հետ:



«Կուզենք, որ իրենք էլ կապ ունենան Հայաստանի հետ: Ամենաամուր կապը հողի կապն է: Ինչպես որ մարդ կնքվում է մեռոնով, սա էլ մի ուրիշ տեսակ մեռոն է, որն իր ձևով է օրհնում նրանց: Ուզում եմ, որ իրենք հպարտանան, որ հող ունեն Հայաստանում»,- ասել է գործարարը: