…Որ Շարմազանովին կհամեմատեին Քիմ Քարդաշյանի հետ, չէի պատկերացնի

…Որ Շարմազանովին կհամեմատեին Քիմ Քարդաշյանի հետ, չէի պատկերացնի

Ամեն ինչ կպատկերացնեի, բայց որ Շարմազանովին կհամեմատեին Քիմ Քարդաշյանի հետ, չէի պատկերացնի: Այն էլ ԱԺ լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ:



Ժողովրդի ականջը խուլ:



Լևոն Զուրաբյանն ասում է. «Քիմ Քարդաշյանն արժի միլիարդ Շարմազանով: Նրա արած գործը միլիարդ անգամ ավել է, քան հայրենասեր Շարմազանովի անբախ-զամբախ արված հայտարարությունները»: Անդրադառնալով կոնկրետ Քարդաշյանին` նա նշեց. «Քիմը շատ գեղեցիկ, հմայիչ կին է, որը լավ տիրապետում է կոմունիկացիոն տեխնոլոգիաներին»:



Շարմազանովի արտաքին տվյալների մասին ոչ մի խոսք:



Համեմատել է համեմատել, ինչու՞ մեր տղու գեղեցկության մասին չես խոսում, Լևոն:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ