Քարդաշյաններն այցելել էին «Մալխաս» ջազ-ակումբ

Քարդաշյաններն այցելել էին «Մալխաս» ջազ-ակումբ

Քիմ Քարդաշյանն ու քույրը՝ Քլոե Քարդաշյանը, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունից հետո այցելել են նաև «Մալխաս» ջազ ակումբ։ «Մալխաս»-ում նրանք շատ երկար չեն մնացել։ Մեր այցլեության պահին ակումբի դիմաց բազմաթիվ երկրպագուներ էին կանգնած։ Մուտքի մոտ էր նաև հայ հայտնի երգիչներից Արամոն։



Քիչ անց դուրս եկան սևահեր Քիմը՝ երկար կարմիր զգեստով և նրա Քույրը՝ շիկահեր Քլոեն, ով կապույտ երեկոյան զգեստով էր։ Նրանք շատ կարճ շփվեցին երկրպագուների հետ, նրանցից մեկի հետ լուսանկարվեցին և, նստելով մեքենան, հեռացան դեպի «Մարիոթ» հյուրանոց, որտեղ հանգրվանել են այս օրերին։



Հյուրանոցի մոտ հավաքվածներն ասացին, որ նրանք շենք մտան ետնամուտքից, սակայն կարճ ժամանակ անց՝ ո՛չ ետնամուտքի մոտ նկատեցինք նրանց մեքենաները, ո՛չ բակում։ Չի բացառվում, որ ջազ-ակումբից միանգամից հյուրանոց չեն եկել և որևէ այլ տեղ են գնացել։ Ինչևէ, այս օրերին ամբողջ մամուլը, պապարացիներն ու լրագրողները քուն ու դադար կորցրած՝ Քարդաշյաններին են հետևում՝ կորզելու էքսկլյուզիվ կադրեր նրանց տեղաշարժից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ