Մասիս Հունանյանը կմեկնի սահմանամերձ զորամասեր՝ իր երգով քաջալերելու զինվորներին

Մասիս Հունանյանը կմեկնի սահմանամերձ զորամասեր՝ իր երգով քաջալերելու զինվորներին

Երիտասարդ ժողովրդական երգիչ, հայ հանրությանը արդեն բավականին հայտնի Մասիս Հունանյանը, ով արդեն հասցրել է Օպերայի դահլիճում հանդես գալ մենահամերգով, իր առաջին ձայնասկավառակն է թողարկել։ Hraparak.am-ի հետ զրույցում նա խոսեց իր ծրագրերի, ձայնասկավառակի և ստեղծագործական գործունեության մասին, առհասարակ։



«Քանի որ երգիչն իր ստեղծագործական կյանքում պետք է հաճախակի հանդես գա նորություններով, ինչքան էլ այդ ամենը լինի մեծ դժվարություններով, ուստի ես որոշեցի իմ հանդիսատեսի դատին ներկայացնել իմ առաջին ալբոմը, որը, հուսով եմ, դուր կգա իմ շատ սիրելի հանդիսատեսին։ Այնտեղ մենահամերգիս տսաերզին է ու ձայնասկավառակը, աշխատել ենք մեծ թիմով, և այդ թիմային քրտնաջան աշխատանքից հետո ստացել ենք պրոֆեսիոնալ աշպատանք։ Ալբոմում ընդգրկված են սիրված ժողովրդական երգեր, որոնք փորձել եմ յուրովի մատուցել իմ հանդիսատեսին, և համարձակորեն կարող եմ ասել, որ բավականին մեծ արձագանք է ունեցել, և շատերն էին ցանկանում, որ համերգը նաև տեսաերիզով կարողանային ունենալ»,-մեզ հետ զրույցում մանրամասնեց եևգիչը։
Անդրադառնալով հետագա անելիքներին ու ծրագրերին, Մասիսն ասաց, որ պլանների մեջ շատ անելիքներ կան, սակայն այս պահին շատ բան չի կարող բացահայտել, միայն նշեց, որ առաջիկայում նախատեսում է ունենալ երկու համերգ Ռուսաստանի Դաշնությունում։



«Կարծում եմ, որ արդեն ճիշտ ժամանակն է մեր զինվորներին, ովքեր անառիկ են պահում մեր սահմանները դիրքերում, ավելի հաճախակի քաջելերենք մեր երգերով, ուստի հավանաբար մայիսի մեջ համերգներով հանդես կգամ սահմանամերձ զորամասերում»,-իր պլանների մասին խոսելով՝ շարունակեց պատմել երգիչը։



Նա նաև խոսեց նոր տեսահոլովակ նկարահանելու մասին՝ ասելով, որ տեսահոլովակը հանդիսատեսի դատին ուշ հանձնելու պատճառը երգի ընտրությունն է, ինչի հարցում ինքը միշտ դժվարանում է։



«Փորձում եմ նորություն ներկայացնել, ու որ միաժամանակ իմ ձեռագրով լինի ամեն բան, բայց արդեն, կարծես թե, երկար փնտրտուքից հետո գտնվել է մի երգ, որի վրա արդեն կամաց-կամաց սկսել ենք աշխատել, հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի»,-նշեց Մասիս Հունանյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ