Արամ Ա-ի անգլերեն խոսքը հուզել էր շատերին

Արամ Ա-ի անգլերեն խոսքը հուզել էր շատերին

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը Ցեղասպանության մասին գերադասեց խոսեց անգլերեն:



«Հայոց ցեղասպանությունն անմոռանալի եւ անժխտելի պատմական փաստ է, որը խոր արմատներ է թողել ինչպես ժամանակակից պատմության, այնպես էլ հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ, ուստի այն պատմությունից եւ մեր ընդհանուր հիշողությունից ջնջելու յուրանքանչյուր փորձ դատապարտված է»,- ասաց Արամ Ա-ն, ինչից հետո Սուրբ Պետրոսի տաճարում ծափահարություններ հնչեցին:



Նրա խոսքով՝ 1915թ. մեկուկես միլիոն հայեր դարձան Օսմանյան կայսրության կողմից մանրակրկիտ պլանավորված եւ սիստեմատիկ կերպով իրականացված ցեղասպանության զոհ. «Մենք կորցրինք ոչ միայն մեկուկես միլիոն հայերի, այլեւ հազարավոր վանքեր, եկեղեցիներ, համայնքային կենտրոններ, հոգեւոր եւ մշակութային մեծ արժեք ներկայացնող հաստատություններ: Դրանք կամ կործանվեցին կամ խլեցին մեզանից»,- ասաց կաթողիկոսը՝ հիշեցնելով, որ դրանց թվում է նաեւ Սիսում Կիլիկիայի հայկական կաթողիկոսությունը:



Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց կաթոլիկ եկեղեցուն Ցեղասպանության ժամանակ ու դրանից հետո հայերին ցուցաբերած օժանդակության համար, հիշեցրեց, որ 1915թ. Հռոմի Բենեդիկտոս 15-րդ պապը նամակով դիմել էր Օսմանյան իշխանություններին՝ պահանջելով դադարեցնել հայերի կոտորածը: Հայ ժողովուրդը, ըստ նրա, չի մոռանա նաեւ դրան հաջորդած տարիներին Հռոմի եկեղեցու օժանդակությունը:



Արամ Ա-ի խոսքը մի քանի անգամ ընդմիջվեց ծափահարություններով: