Նախագահը առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ

Նախագահը առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ

Վատիկանում այսօր Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Նորին Սրբության հետ: Հանրապետության Նախագահը երախտագիտություն է հայտնել Սրբազան քահանայապետին` Սուրբ Պատարագի համար:



Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։