Ուշ երեկոյան Քարդաշյանների ընտանիքը կմեկնի Երևանից

Ուշ երեկոյան Քարդաշյանների ընտանիքը կմեկնի Երևանից

Մեր տեղեկություններով Քիմ Քարդաշյանը, նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, դուստրը՝ Նորթը եւ Քույրը՝ Քլոեն այսօր ուշ երեկոյան մեկնում են:



Նախապես մամուլում հայտարարվել էր, որ նրանք Հայաստանում կլինեն 8 օր, սակայն, ինչպես տեղեկացնում են որոշ լրատվամիջոցներ այցն ի սկզբանե նախատեսված է եղել ընդամենը 5 օր:



Երեկ Գյումրիի Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ Շիրակի թեմի առաջնորդը խիստ տոնով կարգադրել էր ոչ մի դեպքում չփակել եկեղեցու դռները, բավական էր, որ այսօր, իմանալով Քիմ Քարդաշյանի մեկնումի մասին, սոցցանցերը լցվեին ապատեղեկատվությամբ, թե Քարդաշյանները վիրավորվել են և որոշել են շուտ հեռանալ:



Անհանգստանալու պատճառներ չկան: Նրանք հեռանում են գոհ և երջանիկ՝ անպայման վերադառնալու համար:



Քարդաշյան քույրերն այսօր շրջել են Երևանում, ապա՝ ճաշել «Դոլմամա» ռեստորանում:



Հայտնի է նաև, որ Քարդաշյանների ընտանիքը Հայաստանից կմեկնի Իսրայել: