Կայանած «Նիվա» ավտոմեքենան հայտնվել է Սևանա լճում

Կայանած «Նիվա» ավտոմեքենան հայտնվել է Սևանա լճում

ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարություն ապրիլի 12-ին, ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացել է, և Կ. Հ.-ին պատկանող ափամերձ հատվածում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի 17LO444 պետհամարանիշով ավտոմեքենան հայտնվել է լճում:



Հրշեջ-փրակարարները ջրից դուրս են բերել ավտոմեքենան: