Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:



Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վայք-Սիսիան ավտոճանապարհի 15 կմ-ի հատվածը:



Գեղարքունիքի, Լոռու մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, Մեղրու սարերում, Տավուշի մարզի Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին քաղաքներում տեղում է ձյուն, Արարատի մարզում, Արմավիրում, Աշտարակում տեղում է անձրև:



Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում մառախուղ է:




Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: