Հարգում են Նիկոլ Փաշինյանին, բայց առանց նրա ստեղծում նոր պետություն

Հարգում են Նիկոլ Փաշինյանին, բայց առանց նրա ստեղծում նոր պետություն

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներն այսօր ներկայացրեցին նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման մասին հռչակագիրը:
«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանը,տեղեկացրեց, որ նոր որակի պետության ձևավորումն ուղղակի անհրաժեշտություն է: «Նոր որակի պետություն ստեղծելու համար հարկավոր է անցումային փուլ։ Այդ իսկ պատճառով այսօր ներկայացնում ենք նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման մասին հռչակագիրը։ Հռչակագիրը հնարավոր կլինի իրագործել, եթե կարողանանք ազատվել գործող ռեժիմից:



Մենք հեռու ենք ուտոպիաներից, սակայն հավատում ենք համերաշխության գաղափարին, առանց որի պետությունը կենսունակ լինել չի կարող։ Մենք ծրագրել ենք նաև ռեժիմին հեռացնելուց հետո անցումային փուլի վերաբերյալ ծրագիր և պատրաստվում ենք նոր Սահմանադրության նախագիծ ներկայացնել, որը սահմանված կարգով կդրվի հանրաքվեի, որից հետո, եթե ստանա բավարար չափով ձայներ, ապա կլեգիտիմացվի»,-ասաց Ենիգոմշյանը։ 



Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» պայամնագիր է կնքում քաղաքացիների հետ։ Նմանատիպ մի նախաձեռնությունն էլ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայամանգիրն» է, այս պայմանագիրն ի՞նչ է տալու՝ Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց․ «Եթե ՀՀ հաշվառված քաղաքացիների մեկ քառորդը ստորագրի այս պայմանագիրը, այն կստանա լեգիտիմություն: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի շարժմանը, որը կոչվում է «Քաղաքացիական պայմանագիր», հարգում ենք Փաշինյանի նախաձեռնությունը, սակայն մինչև այս մենք չենք իմանում, որ նման փաստաթուղթ լինի։ Մենք գործող կուսակցություններից ոչ մեկի հետ համագործակցելու ակնկալիք չունենք, քանի որ իրենք պատրաստվում են ստեղծել նոր պետություն` ռեժիմի վերահսկողությունից դուրս պետություն»։