Երվանդ Մանարյանը համոզված է հասնելու ենք իշխանփոխության

Երվանդ Մանարյանը համոզված է հասնելու ենք իշխանփոխության

Երվանդ Մանարյանը համաձայն չէ, որ ժամանակից շուտ իշխանափոխություն լինի. «Ժամանակից շուտ ինչ լինում է, ձախողում է, ժամանակից շուտ ոչինչ պետք չէ, հասարակությունը պետք է հասնի այդ գիտակցությանը, որ անհրաժեշտ է փոխել, սա ապրելու ձեւ չէ։ Մի քիչ շտապես, մի բան սխալ կանես»։ Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ է ուզում, որ իշխանափոխություն լինի՝ Երվանդ Մանարյանը պատասխանեց. «Գտնում եմ, որ ճիշտ ուղղությամբ չենք գնում: Այս իշխանությունները ինձ չեն գոհացնում»: Նա այսօր մասնակցում էր Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած միջոցառմանը և ճիշտ չի համարում Հիմնադիր Խորհրդարանի և քաղաքացիների հետ պայամանգրի կնքումը։ « Չեմ կարծում, որ դա ճիշտ բան է: Եթե ես եկել եմ այստեղ, ես գիտեմ ուր եմ եկել, մի հատ էլ ստորագրություն դնեմ, հասցես էլ տակը գրեմ, պասպորտիս համարը բան, այդ ամենը սխալ է»,-ասաց Մանարյանը՝ ավելացնելով, որ բնակչությունը հասնելու է իր նպատակներին, կհասնի վաղը, շատ լավ կլինի, կհասնի մի շաբաթ հետո՝ էլի լավ կլինի, կհասնի 10 տարի հետո միևնույն է, ճիշտ կլինի։