Ղարաբաղում մեկնարկել են ԶՈւ-ի սպայական կազմի հավաքները

Ղարաբաղում մեկնարկել են ԶՈւ-ի սպայական կազմի հավաքները

Այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ղարաբաղի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի գլխավորությամբ մեկնարկել են հավաքներ, որոնց մասնակցում են զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները:



Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հավաքների ընթացքում տարբեր ոլորտների բարձրաստիճան սպաներ մասնակիցների առջև հանդես են եկել տարածաշրջանային ներկա զարգացումներին ու բանակաշինության ոլորտում իրականացվելիք հետագա անելիքների մասին ելույթներով:



Դասախոսություններից բացի հավաքների ընթացքում կկազմակերպվեն նաև գործնական պարապմունքներ: