Եթե Քիմը ինչ-որ բան է անում, դա մեզ համար լավ PR է. Հրանուշ Հակոբյանը՝ The guardian-ին

Եթե Քիմը ինչ-որ բան է անում, դա մեզ համար լավ PR է. Հրանուշ Հակոբյանը՝ The guardian-ին

Բրիտանական The guardian պարբերականը ««Քիմամանիա». Հայաստանը գնում է Քարդաշյանների ետեւից» խորագրով հոդվածում անդրադարձել է Քիմ Քարդաշյանի այցին, որ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում, տեղեկացնում է Yerkir.am-ը:



Հոդվածի հեղինակը Քիմի այցի շուրջ մեկնաբանություն է խնդրել նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից: «Քիմ Քարդաշյանը եկել է հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը, եւ նա միլիոնավոր երկրպագուներ ունի: Եթե նա ինչ-որ բան անում է կամ գրում է, դա մեզ համար հրաշալի PR է: Մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չգիտի՝ որտեղ է Հայաստանը»,- բրիտանական պարբերականին ասել է Սփյուռքի նախարարը: