Հրդեհ՝ «Միմինո» ռեստորանում

Հրդեհ՝ «Միմինո» ռեստորանում

Ապրիլի 13-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Միմինո» ռեստորանում:



Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.39-ին, մարվել՝ 21.50-ին: Ռեստորանի խոհանոցում այրվել են մալուխներ (10 գմ), և ջերմահարվել է օդափոխության համակարգը: