ՃՏՊ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

ՃՏՊ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Փրկարար ծառայությունն ապրիլի 13-ին, ժամը 21.10-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երեւան հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «Մերսեդես» մակնիշի 29 LU 633 (վարորդ`1982 թ. ծնված Վ. Ա.) եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 34 TO 099 պետհամարանիշերով (վարորդ` 1975 թ. ծնված Ա. Մ.), վերջինիս ուղեւորը`1956 թ. ծնված Ծ. Ս.-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: