Իսկ մե՞նք ինչ տվեցինք Քիմ Քարդաշյանին

Իսկ մե՞նք ինչ տվեցինք Քիմ Քարդաշյանին

Ճիշտ է Քիմ Քարդաշյանը, նրա ընտանիքը և նրա այցը Հայաստան ամենատարբեր գնահատականների արժանացավ ու ամենացնցող մեկնաբանությունների, բայց, միևնույն է, բոլորս էլ հասկացանք, որ Քիմ Քարդաշյանը, ի վերջո, արեց մի քայլ, որով աշխարհի խոշորագույն հրատարակություններին ստիպեց գրել Հայաստանի ու Հայոց ցեղասպանության մասին՝ Քիմի հայրենիքի ու նրա ժողովրդի մասին: Այսինքն Քիմը ահագին բան արեց Հայաստանն ու մեր պատմության ամենատխուր էջը համաշխարհային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ:



Եկեք, սակայն, մի պահ խորհենք՝ Հայաստանն ու մենք՝ հայերս, ի՞նչ տվեցինք Քիմին հոգևոր առումով:



Քիմ Քարդաշյանն իր դստերը կնքում է Երուսաղեմի հայկական եկեղեցում՝ փոքրիկի կենսագրության այդ էջը կապելով հայ բառի ու հայկականության հետ: Դարձյալ աշխարհի թերթերը ծանուցում են լուրը՝ Քիմ Քարդաշյանը երեխային կնքել է հայկական եկեղեցում...



Քիմը, մինչև Հայաստան գալն էլ սիրւմ էր Հայաստանն ու երբեք չի թաքցրել իր հայ լինելը: Իսկ մե՞նք: Մենք սիրո՞ւմ էինք Քիմին, կամ սիրեցի՞նք Հայաստան գալուց հետո:



Ես չգիտեմ:



Էդիկ Անդրեասյան