Ինչքան ֆրակցիա կա պառլամենտում, ես կարող եմ մտնել. «Բելաջոյի Գրիշ»

Ինչքան ֆրակցիա կա պառլամենտում, ես կարող եմ մտնել. «Բելաջոյի Գրիշ»

Նախկին ԲՀԿ-ական Գրիգորի Մարգարյանին հարցրինք` էլ ԲՀԿ անդամ չեք, ի՞նչ եք անում ԲՀԿ ֆրակցիայում: «Ես Ձեզ ասեմ, ու Դուք էլ իմացեք, որ ինչքան ֆրակցիա կա պառլամենտում, ես կարող եմ մտնել, ու խնդրում եմ` Դուք էլ մի ոտնձգություն կատարեք իմ իրավունքների վրա»:



«Ոտնձգություն» չեմ կատարում, «փորձագիտական» ուսումնասիրություն եմ իրականացնում, որովհետեւ այնքա՜ն հարազատորեն եք «նստոտել» այստեղ, որ թվում է` մոռացել եք, որ դուրս եք եկել ԲՀԿ ֆրակցիայից: Կարոտո՞ւմ եք: «Ասեմ Ձեզ` տեղյակ լինեք. 12 տարի է՝ պատգամավոր եմ, եւ այս շենքի բոլոր սենյակներն էլ իմ համար հարազատ են»:



Դե վեր կացեք, հիմա էլ գնանք ՕԵԿ ֆրակցիա, մի ժամանակ էլ ՕԵԿ-ական էիք, հետո էլ կգնանք ՀՀԿ ֆրակցիա: «Ես ՀՀԿ ֆրակցիայում մեկ ժամ առաջ սուրճ էի խմում, Դուք չկայիք, այսօր, կարծում եմ, հերիք է ՀՀԿ ֆրակցիա գնալը»:



Վա՞ղը որ ֆրակցիայի հերթն է: «Կմտածեմ` դա իմ անձնական խնդիրն է»: Բայց, պարոն Մարգարյան, ախր ոմանք մտածում են, որ Դուք էիք մեղավոր, որ ԲՀԿ ֆրակցիան քանդվեց. կամ անընդհատ «հիվանդանում» էիք, չէիք մասնակցում քվեարկություններին, կամ «կողմ» էիք քվեարկում: «Հա, էլի, Վրաստանում էն մեքենան, որ շուռ է եկել, էլի ես եմ մեղավոր»: Է՜, պարոն Մարգարյան, նախ` Վրաստանում չի, այլ` Գյումրիում, հետո էլ մեքենա չի, այլ` ֆայտոն: «Գյումրու ֆայտոնների ժամանակ ես փոքր երեխա եմ եղել