Հայոց Ծանր Ռեքվիեմ «Nairi» ռոք խմբի կողմից. ռոք համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

Հայոց Ծանր Ռեքվիեմ «Nairi» ռոք խմբի կողմից. ռոք համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

Քանի դեռ մարդը կարողանում է իր ցավը արվեստի վերածել, ցանկացած փորձություն հաղթահարելի է թվում։ Ռոք երաժշտությունն իր ծանրությամբ և էներգետիկայով միշտ էլ ցասում է հանդիսացել ցավի, արյան, պատերազմների դեմ։
Եվ այսպես հայկական «Nairi» ռոք խումբը և «Ardigraph» դիզայներական ընկերությունը հրավիրում են մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ռոք համերգին։ Համերգի ընթացքում խումբը կկատարի իր արդեն ճանաչված կատարումները և առաջին անգամ հանդիսատեսի դատին կներկայացնի «Genocide» սինգլը, որը կարելի է համարել Հայոց Ծանր Ռեքվիեմ։ Նաև անվճար կբաժանվեն ահմանափակ քանակությամբ «Genocide» սկավառակներ։ Նույն օրը տեղի կունենա նաև «Տուն Հայաստան» գրքի շնորհանդեսը՝ «Ardigraph» ընկերության կողմից։



Ապրիլի 16-ին, ժամը 20:00, ULIKHANYAN ART CLUB-ում տեղի կունենա ռոք համերգը։ Հասցե՝ Գ. Քոչարի 4։
Համերգի մուտքն ազատ է։
Տեղեկությունների համար կոնտակտային հեռախոսահամար՝ 055527000:
Լրագրողների համար կոնտակտային հեռախոսահամար՝ 094933204:



Ընդհանուր տեղեկություն «Nairi» ռոք խմբի մասին
«Նաիրի» ռոք խումբը կազմավորվել է 2007թ.։ Ստեղծագործում և նվագում է հիմնականում ռոք երաժշտության Heavy Metal ոճի մեջ: «Նաիրի» անունը կապված է Հայաստանի հին դարերից եկած պատմական անվանման հետ, որը թարգմանվում է «Ջրերի երկիր»: 2010թ. խումբը թողարկել է առաջին «Cross Stone» ալբոմը: 2014թ. խումբը թողարկել է «Մեր Նուռը Մեր տունն է» սինգլը, որը ընդգրկում է 2 երգ` «Մեր Նուռը Մեր տունն է» և «Ջանն է հավատ»: Նույն թվականին նկարահանվել է «Ջանն է հավատ» երգի տեսահոլովակը: Նաեւ այդ երգով խումբը հանդես է եկել Կրեմլի պալատի դահլիճում «Armvision Tsovits Tsov 2014» համահայկական միջազգային երաժշտական փառատոնին, 14 մասնակիցների մեջ գրավել է առաջին տեղը։ Խմբի նպատակն է երաժշտության, խոսքի եւ կերպարվեստի միջոցով ներկայացնել հայ ժողովրդի մշակույթի կարեւորությունը եւ արժեքը, պատմական հետաքրքիր իրադարձություններն ու փաստերը, ինչպես նաեւ հայ դիցաբանության ողջ հարստությունն ու հրաշքները։ Իր գործունեության տարիների ընթացքում խումբը ստեղծել եւ մշակել է յուրահատուկ մի ոճ, որն, անշուշտ, նոր խոսք է հանդիսանում երաժշտության մեջ։ Այն իրենում միավորում է ավանդական դասական ռոքի կառուցվածքը, ռիթմերն ու հնչողությունը եւ հին հայկական ժողովրդական երաժշտության էթնիկ ելեւէջները՝ ստեղծելով մի նոր, գեղեցիկ եւ նախադեպը չունեցող զտարյուն հայկական heavy metal. Խմբի ներկայիս անդամներն են.



• Արտ (Phoenix) Դարբինյան` վոկալ
• Խորեն Միքայելյան` սոլո կիթառ
• Նարե Նիկոյան` վոկալ
• Ռոման Պետրոսյան` բաս կիթառ
• Վահե Նուրիջանյան` ստեղնաշար
• Վլադիմիր Հովհաննիսյան` հարվածային