Էքսկլյուզիվ մոդել Ferrari La Ferrari-ի վթարը՝ Չինաստանում (լուսանկարներ)

Էքսկլյուզիվ մոդել Ferrari La Ferrari-ի վթարը՝ Չինաստանում (լուսանկարներ)

Չինաստանում վթարի է ենթարկվել թանկարժեք ու սահմանափակ քանակությամբ արտադրված իտալական Ferrari La Ferrari սուպերմեքենան։ Մեքենայի ղեկին եղել է անչափահաս։ Վթարից ոչ ոք չի տուժել, սակայն ավտոմեքենան վերականգնելու համար բավականին թանկարժեք նորոգում է անհրաժեշտ, այն էլ հարց է՝ կսատցվի՞ բերել այս թանկարժեք մոդելն իր նախկին տեսքին, թե՞ ոչ։ Իսկ եթե հնարավոր չլինի վերականգնել մեքենան, աշխարհում այս մոդելից կմնա ընդամենը 498 օրինակ։



Հիշեցնենք, որ այս մեքենայից աշխարհում արտադրվել է սահմանափակ քանակությամբ, արժեքը կազմում է 1.2 մլն եվրո։ Մեքենան սարքավորված է հիբրիդային ուժային ագրեգատով, որի ընդհանուր հզորությունը կազմում է 963 ձիաուժ։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ