ժողովուրդը շատ ավելի խելացի է, քան մեզ հաճախ թվում է․ նախկին ԲՀԿ-ականը ևս ներկա էր «Ալյանսի» համագումարին

ժողովուրդը շատ ավելի խելացի է, քան մեզ հաճախ թվում է․ նախկին ԲՀԿ-ականը ևս ներկա էր «Ալյանսի» համագումարին

ԲՀԿ նախկին անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Արագած Ախոյանն այսօր Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնած «Ալյանս» կուսակցության համագումարից հետո մեզ հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր նոր բան ստեղծելը շատ ավելի հեշտ է, քան դա պահելը։



«Ես, իհարկե, խորին հարգանքով եմ վերաբերվում Տիգրան Ուրիխանյանին, պատիվ եմ ունեցել համատեղ լինել մի կուսակցության մեջ, տեսել եմ նրա աշխատանքը, շատ ազնիվ, շատ պարկեշտ կերպար է, ուղղակի կուզենամ ցանկանալ, որ այս խիտ գունավորված քաղաքական ներկապնակում կարողանա գտնել իր տեղը և կարողանա իր գաղափարները ծառայեցնել իրենց նպատակին»,-ասաց նախկին ԲՀԿ անդամ պատգամավորը։



Մեր դիտարկմանը, թե Ուրիխանյանի խոսքով՝ նման կուսակցության ստեղծումն այսօր օրվա հրամայական էր, իսկապե՞ս նոր ուժի ստեղծումն այսօր օրվա հրամայական է, Արագած Ախոյանն ասաց․ «Գիտե՞ք, իհարկե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված վերջին դեպքերից հետո, բնականաբար, ինչ-որ բան կարող է փոխված լինել՝ առաջին հայացքից, բայց այսօր ես էսպես չեմ նկատում, որ դաշտում ինչ-որ զանգված կա, որը շատ ազատ է»։



Ըստ Ախոյանի՝ ժողովուրդը շատ ավելի խելացի է, քան մեզ հաճախ թվում է։
Հարցին՝ իրեն առաջարկվե՞լ է անդամակցել նորաստեղծ այդ կուսակցությանը, Ա․ Ախոյանն ասաց, որ չի եղել, եթե լինի էլ, չի անդամագրվի, որովհետև հայտարարել է, որ ոչ մի կուսակցության այլևս չի անդամագրվելու ինքը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ