Սերժ Սարգսյանի՝ Ռիգա այցի մանրամասները պարզ կդառնան այսօր երեկոյան

Սերժ Սարգսյանի՝ Ռիգա այցի մանրամասները պարզ կդառնան այսօր երեկոյան

Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան կմեկնի Ռիգա՝ մասնակցելու Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովին։ Նախագահի՝ Ռիգա այցի հետ կապված բոլոր մանրամասները սակայն, այդ թվում, թե ինչ պատվիրակությամբ կմեկնի նախագահը, ինչպսիսին է լինելու օրակարգը և այլն, պարզ կդառնա այսօր՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո։



Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը նիստից անմիջապես հետո մեկնելու է Ռիգա, իսկ գագաթաժողովն անցկացվելու է մայիսի 21-ին և 22-ին։
«Քանի որ նախագահն է մեկնելու, մենք ցանկանում ենք անմիջապես նախագահից լսել այդ ամեն ինչը, ուստի Ռիգայի հետ կապված բոլոր հարցերի պատասխանը կիմանանք այսօր՝ նիստից հետո»,-ասաց պարոն Բաղդասարյանը։ Այդ է պատճառը, որ ՀՀԿ ԳՄ նիստն անցկացվում է այսօր՝ ավանդական հինգշաբթի օրվա փոխարեն։



Ինչ վերաբերում է Եվրամիությունից մեր ակնկալիքներին, առհասարակ, Բաղդասարյանն ասաց․ «Դուք տեսնում եք, որ վերջին ժամանակներում Եվրամիությունը բավականին ակտիվացել է համագործակցության մեջ՝ դրական իմաստով, և ինձ թվում է որ նման գագաթաժողովները և, ընդհանրապես, նման հանդիպումները, բացի դրականից, բացասական արդյունք չեն ունենա։ Մենք բազմիցս նշել ենք, որ ԵՏՄ-ին անդամակցումը չի նշանակում հարաբերություններ կամ կապեր խզել Եվրամիության հետ, և մենք պատրաստ ենք նրանց հետ ցանակցած տնտեսական համագործակցության, որը չի խանգարի մեր պայմանագրային դրույթներին, ինչին ըմբռնումով է մոտենում Արևմուտքը»։
Փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ ևս պարոն Բաղդասարյանն ասաց, որ պարզ կլինի նիստի ժամանակ թեպետ նկատենք, որ մինչ այդ տարբեր պաշտոնյաներ, չբացառելով ոչինչ, նշում էին ավելի շատ փաստաթղթի ստորագրման նոր փուլ սկսելու մեկնարկի մասին, այլ ոչ թե միանգամից բուն փասատթղթի ստորագրման։ Այս գագաթաժողովը, ըստ նրանց, էստ էության՝ նախադրյալներ կստեղծի նոր փաստաթղթի ձևավորման և հետագայում բանակցությւոնների և ստորագրման համար։
Վահրամ Բաղդասարյանը տեղյակ չէր նաև՝ Ալիևի հետ հանդիպում կլինի՞, թե՞ ոչ, սակայն նկատեց, որ այդօրինակ հանդիպումները մեծ հաշվով որևէ աչդյունք չեն տալիս, քանզի մեր հարևան երկրի ղեկավարը՝ Իլհամ Ալիևը, հասկանալու և պայմանավորվածությունները պահելու հետ կապված խնդիրներ ունի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ