Կառավարության տրամադրած տարածքից ԲՀԿ-ն ավելի ընդդիմադիր կդառնա՞

Կառավարության տրամադրած տարածքից ԲՀԿ-ն ավելի ընդդիմադիր կդառնա՞

Կառավարությունն այսօր ընդունել է ԲՀԿ-ի և ՌԱԿ-ի դիմումը՝ Հանրապետության 47 հասցեում իրենց վարձակալության համար տարածք տրամադրելու հարցով։ Նշնք, որ այդ տարածքը կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանն են պատկանում, ուստի կառավարության որոշմամբ պետք է դա այդ տարածքը տրամադրվի։ Այսօրվա նիստում կառավարությունն ընդւոնել է այդ որոշումը, ահամձայն որի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը 5 տարի ժամկետով վարձակալության է տրամադրվում Հանրաօետության 47 հասցեում գտնվող շենքից 628.83 քմ ընդհանուր մակերեսով տարածք՝ 125.000 դրամ ամսական վարձավճարով։ Տարածքի մեջ մտնում է նկուղային հատվածը, 1-ին և 2-րդ հարկերը։



Hraparak.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ ինքը այդ տարածքային հարցերով չի զբաղվում, դրա համար պետք է դիմել Վարդան Վարդանյանինև Աբրահամ Մանուկյանին, բայց գիտե, որ այդ տարածքում մեծ ծավալի վերանորոգում է կատարվում, քանի որ ավերակ տարածք է, ուստի կապիտալ նորոգում պետք է կատարվի այնտեղ։



Դիտարկմանը, թե սա չի՞ նշաակում, որ կառավարությունն ընդդիմադիր ԲՀԿ-ին որոշակի ընդառաջ գնացող քայլ է անում, Մելքումյանն ասաց․ «Շատ կուսակցություններ ունեն տարբեր շենքերում վարձակալած տարածքներ, ի՞նչ կա էդտեղ»։



-Արդյոք մեծահոգություն չե՞ք համարում կառավարութան այս որոշումը ԲՀԿ-ի հանդեպ, նման դրսևորում չե՞ք նկատում։



-Հիմա, եկեք սենց անենք, էլի, պետությունը շահագրգի՞ռ ա, որ քաղաքական համակարգը զարգանա, թե՞ շահագրգիռ չի։



-Իսկ ընդդիմադիր համակա՞րգը քաղաքականության մեջ, կզարգանա՞ դրանից։



-Չեմ կարծում, թե դրանով ա պայմնավարոված, բայց բոլոր դեպքերում, թշնամական բան չի էստեղ, եթե դու ընդդիմություն ես, հո դա թշնամությու՞ն չի, քաղաքական մրցակցություն ա։



-ԲՀԿ-ն՝ որպես ընդդիմություն, կառավարության տրամադրած այդ տարածքում ավելի կակտիվանա՞։



-Եթե պայմաններ լինի, լավ ա, եթե նորմալ գրասենյակային, կուսակցական պայմաններ լինեն։



-Իսկ դրանից կառավարության հանդեպ քննադատությունը․․․



-Չի պակասի։



-Իսկ կավելանա՞։



-Դե դա կախված է կառավարության գործունեությունից։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ