Ոչ թե «հաշվանդամ», այլ «հաշմանդամ»

Ոչ թե «հաշվանդամ», այլ «հաշմանդամ»

Երկու օր է՝ լսում ենք ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի բարձրացրած հարցերը հաշմանդամների մասին ու զարմանում․ մի՞թե ՕԵԿ-ում չկա մեկը, որ իրենց օրենսդիր գործընկերոջը բացատրի, որ ոչ թե «հաշվանդամ» է, այլ՝ «հաշմանդամ»։ Թեպետ, կարծես թե կա։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մասնագիտությամբ մանկավարժ է, այն էլ՝ հայոց լեզվի եւ գրականության մասնագետ։ Թեկնածուականն էլ պաշտպանել է «Խրիմյան Հայրիկի մանկավարժական գործունեությունը» թեմայով։ Ինչ խոսք, լավ է, որ պատգամավորը մտահոգ է հաշմանդամների խնդիրներով, բայց թերեւս հաշմանդամության շատ փոքր, թեկուզ այլաբանական իմաստով, բայց յուրահատուկ դրեւսորում է նաեւ այդ տարրական բառն այդպես կոպիտ սխալով գործածելը։ Ի վերջո, դա ասում է Ազգային ժողովի պատգամավորը, ոչ թե դպրոց չգնացած, կրթություն չստացած եւ պետական նման բարձր հաստատությունում ժողովրդի քվեով մանդատ չստացած մեկը։ Հեղինե Բիշարյանը, թերեւս, իր մասնագիտական՝ մանկավարժական կարողությունները պետք է կիրառի նաեւ ի շահ իր գործընկերների լեզվական գրագիտության։ Սովորելու համար երբեք էլ ուշ չէ։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ