Շարմազանովին ընկերները տոմս կնվիրեն, որ մարզադաշտից երկրպագի Հայաստանի հավաքականին

Շարմազանովին ընկերները տոմս կնվիրեն, որ մարզադաշտից երկրպագի Հայաստանի հավաքականին

Ազգային ժողովի փոխնախագահի, ՀՀԿ խոսնակ և ֆուտբոլի մեծ սիրահար Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ Հայաստանի հավաքականը չի պարտվի Պորտուգալիայի հետ խաղում, որը տեղի է ունենալու հունիսի 13-ին, Երևանում։
«Միշտ էլ պորտուգալացիք մեզ հետ դժվար են խաղացել, միշտ, Հայաստանում մեզ չեն հաղթել ու չեն էլ հաղթելու, խնդիրն էն ա՝ մենք իրենց էստեղ կկրե՞նք, թե՞ չէ»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակը։



Նա հիշեց, որ մի անգամ Պորտուգալիայի հավաքականի հետ մեր խաղը 0:0 հաշվով է ավարտվել, 11-մետրանոցները չեն խփել, մի անգամ էլ Ռոբերտ Արզումանյանը գլխով խփեց, հետո Ռոնալդուն Արա Առաքելյանին խաբեց, գոլ խփեց։



Հարցին՝ նվազագույնը ոչ-ոքի՞ է կանխատեսում մեր խաղում, պարոն Շարմազանովն ասաց․ «Քանի որ ես ֆուտբոլում մաքսիմալիստ եմ, ես ցանկանում եմ, որ էդ օրը ողջ Երևանը եռագույնով լինի, այսինքն՝ մենք բոլորս տոնենք հայոց հավաքականի հաղթանակը և շնորհավորենք Սարգիս Հովսեփյանին՝ իր փայլուն նորամուտի առթիվ»։



Թե ինչպես է պատրաստվում երկրպագել մեր հավաքականին ԱԺ փոխնախագահը, մարզադաշտու՞մ, թե՞ տանը կամ այլ միջավայրում, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ցանակնում է՝ մարզադաշտում, իսկ թե ինչպես կստացվի, չի կարող ասել, քանզի տոմս չի հասցրել ձեռք բերել։ «Տոմս դեռևս չեմ գնել, բայց լավ ընկերներ ունեմ, ինձ կնվիրեն»,-ֆուտբոլասեր հանրապետականը։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ